Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես «հաղթել» օստեոպարոզին բնական միջոցներով. 168.3am

Ինչպես «հաղթել» օստեոպարոզին բնական միջոցներով. 168.3am

Օստեոպարոզի հետևանքով ոսկրերն աստիճանաբար սկսում են թուլանալ։ Այն զարգանում է կալցիումի մակարդակի նվազման հետևանքով։ Հիվանդությունն ազդում է ոսկրերի ամրության վրա, մեծացնում դրանց կոտրվելու հավանականությունը։

Steptohealth.ru-ն գրում է, որ կան դեղեր, որոնք կարող են օգնել ամրացնել ոսկրերը։ Այս խորհուրդները կօգնեն հիվանդության դեպքում։

Քացախ։ Ոսկրերն ամրացնելու լավագույն տարբերակը հանքանյութերի, հատկապես՝ կալցիումի քանակի ավելացումն է։ Հարկավոր է պարզապես լրացնել այս հանքանյութի մակարդակը, հատկապես՝ մեծ տարիքում։ Քացախն օգնում է առավել արդյունավետ կլանել կալցիումը մթերքից, որն օգտագործում ենք։

Թողեք ծխելը։ Այս սովորությունը բացասաբար է ազդում առողջության վրա։ Երբ խոսքը քրոնիկ հիվանդությունների մասին է, ինչպիսին է օստեոպարոզը, իրավիճակը կարող է շատ ավելի լուրջ լինել։ Ծխախոտը թողնելը կօգնի ոսկրերը պաշտպանել այս խնդրից։

Պետք չէ չափից ավելի նիհարել։ Չափից ավելի ամեն բան վնասակար է։ Անառարկելի է, որ ճարպակալումը լուրջ խնդիր է, որը լուրջ հետևանքներ է ունենում առողջության վրա, բայց այն, որ մարմինը քիչ քանակով ճարպ ունի, վատ չէ։ Եթե անառողջ նիհար եք, և հատկապես, եթե դրան հասել եք սննդային վարքագծի խանգարման արդյունքում, ավելի մեծ է ոսկրերի վնասման, օստեոպարոզի զարգացման հավանականությունը։ Այդ պատճառով չափազանց կարևոր է քաշի կայունությունն ապահովելը։

Սոյա։ Սոյան մեծ քանակով ֆիտոէսթրոգեններ է պարունակում։ Սրանք միացություններ են, որոնք նման են էսթրոգենին, ինչը կանանց օգնում է պահպանել հորմոնալ հավասարակշռությունը։ Բացի այդ՝ այն օգնում է ապահովել ոսկրային հյուսվածքների ամրությունը։ Հայտնի է, որ կանայք առավել հակված են օստեոպորոզի զարգացմանը։

Երեքնուկ։ Երեքնուկն օրգանիզմում բարձրացնում է էսթրոգենի մակարդակը, ինչը զգալիորեն կարող է օգնել կանանց նվազեցնելու օստեոպորոզի զարգացման հավանականությունը։ Հաշվի առեք, որ օգտագործելուց առաջ հարկ է խորհրդակցել բժշկի հետ։

Սաղմոն։ Ձկան այս տեսակը հարուստ է կալցիումով, վիտամին D-ով, օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։

Պարբերաբար սպորտով զբաղվելը կարող է օգնել կանխարգելել օստեոպորոզը։ Ակտիվ կենսակերպը մկանների ուժը պահպանելու լավագույն տարբերակն է։ Դա կօգնի նկատելիորեն մեծացնել ոսկորների ամրությունը, նվազեցնել կոտրվածքների հավանականությունը։

Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը։ Խելամիտ քանակով ալկոհոլի օգտագործումը կարող է լավացնել կալցիումի յուրացումը, սակայն չի կարելի գերազանցել խորհուրդ տրվող չափաբաժինը։ Ալկոհոլի չարաշահումը լուրջ ազդեցություն է ունենում ոսկերի ամրության և ընդհանուր առողջության վրա։

Արքայախնձոր։ Մանգանը կարևոր նշանակություն ունի ոսկրերի առողջության համար, իսկ դրա անբավարար քանակը կարող է նպաստել օստեոպորոզի զարգացմանը։ Եթե օրգանիզմը ստանա այս հանքանյութի բավարար մակարդակ, ոսկրերն ավելի ամուր կլինեն։ Արքայախնձորը հարուստ է մանգանով։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ